Փաստորեն տեսեք` իրականում ինչ է կատարվում.
իրականում հակառակորդը` թուրք-ադրբեջանական բանակը, ինչպես ասում է Ալիևը, գրավում է Տավուշի անառիկ դիրքերը, ամրագրվում է միջպետական ճանապարհին, գազամուղին, մի խոսքով Հանրապետության կենսական նշանակության երակները հանձնվում է թշնամուն:
Հանձնվում է առանց, այսպես ասած, «խաղաղության պայմանգրի», որի մասին միայն խոսում են և ոչ ոք չի տեսել: Հետևաբար, Տավուշում ընթացող սահմանազատման գործընթացը հարձակվող կողմի համար շատ հաջող օպերացիա կարելի է համարել:
Բարենպաստ է հետագա պատերազմը շարունակելու ոչ միայն Զանգեզուրի,Վարդենիսի ու Ջերմուկի,Նախիջևանի ուղղությամբ, այլ նաև Տավուշի ուղությամբ մինչ Երևան:
Եթե «խաղաղության պայմանագիրն» իրական լիներ, ներկա իշխանությունն էլ ցանկանար հզոր, ինքնիշխան Հայաստան, ապա նրանք Ադրբեջանի հետ կբանակցեին այնպես, որ այդ կենսական հատվածը չանցնի թշնամուն:
Նույնը վերաբերվում է ջրային ռեսուրսներին, որոնք նենգաբար, պարզապես խլվում և տրվում է Ադրբեջանին:
Ինչը նրա ստրատեգիական նպատակն է մինչ Սևան:
Նրանք ովքեր հավատում են «Խաղաղության պայմանագրին», այնպես, ինչպես ՔՊ-ին, կամ ընդդիմադիր են, բայց չեն սատարում Սրբազանի սկսած շարժմանը, պահանջներին ու նպատակներին թող հասկանան, որ առանց միջնորդի հայը չի կարող գնալ ցեղասպան թուրքի հետ բանակցության, այն էլ խաղաղության, տարածքներ զիջելով Արցախի ու մնացած ողբերից հետո, այն դեպքում, երբ Ադրբեջանի ո՛չ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականությունը, նրա ղեկավարների հռետորաբանությունը ամբողջապես հակառակն են ասում և չեն համապատասխանում «Խաղաղության օրակարգին», վտանգում են հայ ազգի և նրա պետականության անվտանգությունը, որը ոչ մեկին ապացուցել հարկավոր չէ:
Հաջորդ քայլը որ արվում է այս պահին ռուսական բանակի ներկայության հեռացումն է տարածաշրջանից, որ թշնամին ավելի հանգիստ գործի:
Հայ ազգի թշնամին ինքը չարն է` սատանան, և այն ուժերը, որոնք հակաՔրիստոսի ճանապարհն են հարթում: Նրանց համար թուրք-ադրբեջանական բանակը գործիք է ավելի մեծ ողբի, ոճրագործության համար:
Չարի ծրագիր, ինչն իրագործվում է վաղուց, վերացնելով բնիկ ազգերին հատկապես ուղղափառ հավատքի...
Վաղուց աշխարհում հոգևոր պատերազմ է ընթանում և ՀՀ ներկա կառավարությունը հաստատ Քրիստոսի Եկեղեցու կողմից չէ ի սկզբանե:
Մի՞թե պարզ չէ, որ նման գործողությունների ու որոշումների հաջորդականությամբ խաղաղության հնարավոր չէ գնալ:
Հնարավոր չէ, երբ թշնամին քեզ ստիպում է հետ կանգնել Հայ Դատից, սեփական պատմությունից, կեղծում է իր սեփական պատմությունը, որ հայի փոխարեն ինքը դառնա պահանջատեր:
Հայ-ադրբեջանա-թուրքական պայմանագիրն առանց միջնորդների ոչնչացնում է բոլոր այն պայմանագրերը, որոնք եղել են մինչև հիմա և փակում է բերանները բոլոր այն երկրների արտաքին գերատեսչությունների, որոնք ինչ-որ ձևով, կամ հարցով սատարել են Հայոց Պետականությանը ժամանակների ընթացքոմ:
Նրանք, ովքեր չեն գիտակցում, թե ինչ է կատարվում, կայացրել են իրենց մոլորյալ, սխալ ընտրությունը հավատալով այս բանսարկու կառավարությանը:
Պատկերացնու՞մ եք հայ ազգի և նրա պետականության ապագան ու ներկան կախված են մի խումբ թափթփուկներից, որոնք իրենց քաղաքական գործունեության ողջ ընթացքում տարբեր ֆորմատներով հարձակվել են մեր Սուրբ Եկեղեցու, Սուրբ արժեքների վրա, քանդել են կրթական համակարգը, պատմության և գիտության ոլորտները:
Սրանք մարդիկ են, որոնք չեն համապատասխանում Հայի բարոյական և հոգևոր կերպարին և, ընդհանրապես, պետականության կառավարման խատասխանատու սուրբ գործին:
Բոլոր հարթություններում հետընթացն ակնհայտ է ու ենթակա է միայն դատապարտման և արթնության կանչի, քանի որ սա իրականում դավադրություն է այնպես, ինչպես «Արցախը Հայաստան է և վերջ» տխրահռչակ հայտարարությունը:
Բագրատ Սրբազան Հայրը Սրբազան Պայքար է սկսել այս դավադրության դեմ ու կապ չունի` ում մարդն է:
Իմ կարծիքով նա Աստծո մարդն է. Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոս Սրբազան Հայր է:
Նա իր անձնազոհ նվիրվածությամբ ու ծառայությամբ ապացուցել է և տեղ չի թողել, որ մեկը նրա մասին վատ բան մտածի, կամ ասի:
Մինչև հիմա ոչ վի վատ բան ոչ ոք չի ասել, իսկ հիմա չարի կամակատարներն ու օտարերկրյա գործակալությունները իրենց ռեսուրսներով ու ֆեյքերով հարձակվել են բորենիների պես ու տարբեր հարթակներում զբաղված են նույն գործով` ստով, բանսարկությամբ ու կեղծիքով:
Հայ Առաքելական Եկեղեցու կանոնով անբիծներն են ընտրվում քահանա:
Հետևաբեր Հայ Առաքելական Եկեղեցու զավակները պետք է հավատան ոչ թե Սուրբ Հորը, այլ նրան, թե ինչ է ասում ու ինչ կոչ է անում:
Ասում է աղոթքով, Աստծո Թագավորությունը միշտ քարոզելով, ավելացնելով Հույսն ու Հավատը, քարոզելով սեր առ մերձավորը, ուզում է համախմբել Ազգին, պաշտպանելով Հայ Դատը:
Երբ Ազգը հավաքվեց, այնտեղ բոլորը պիտի լինեն. ուսանողներ, ուսուցիչներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ, զինվորականներ ու անգամ նախկիններ ու ներկաներ ապաշխարած:
Դավաճաններից և օտարերկրյա գործակալներից բացի մնացած մոլորյալներին հարկավոր է հնարավորություն տալ ապաշխարության, նաև նրաց, որ հավատում են ներկա իշխանությունների կողմից ներկայացվող «խաղաղության գործընթացին», ինչն իրականում քրեական գործ է և որի մասին մեր իրավաբաններն արդեն հայտ են ներկայացրել են պատկան մարմիններին:
Փաստացի չկա խաղաղությանը մոտ հուսադրող իրականություն, կա բացահայտ պետական դավաճանութուն, իրավաբանորեն անգամ ամրագրված:
Կա Սրբազանի կոչ հանուն միաբանության, որի համար նա ջանք չի խնայում ու դա երևում է:
Նրանք, ովքեր ասում են, ըստ նախկին ձայնագրության, որ Քոչարյանը կանխատեսել է նման զարգացում, դա լավ է, գիտակցել է, որ Սուրբ Մարդը կարող է Ազգին տանել փրկության և հաղթանակի ճանապարով:
Ժիրինովսկին էլ է շատ բան կանխատեսել...
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած զավակ պետք է հավատա իր Սրբազանին, քանի որ կարգն է այդպես:
Անձամբ ինձ համար ցանկացած Սրբազան Հայր, այն էլ այդքան արածից ու ապրածից հետո չի կարող ստել:
Բագրատ Սրբազանի նվիրյալ ծառայության և անձնազոհության շատ էջեր գիտի Հայ Ազգը, չկրկնվեմ:
Եթե ՀՀ քաղաքացիները նախկինների պատճառով չսատարեն շարժմանը վատ է լինելու, ինչը պարզապես ժամանակի հարց է, դա գոնե գիտակցել է հարկավոր:
Եթե Բագրատ Սրբազանը «պրոեկտ» է, ապա Սուրբ Հոգու «պրոեկտն» է, դրա համար իր խոսքերի մեջ չի գայթակղվում և ավելացնում է աղոթքները հանդիպումների ու հավաքներից ժամանակ, փա՜ռք Տիրոջը:
Հիմա ինչպես ասում են` գնդակը աշխարիկ հոտի դաշտում է, որը պետք է արժանավույն գնահատի նման անձնազոհությունը:
Եկեղեցին անում է իր առաքելությունը:
Աղոթենք Աստծուն, որ ողորմած լինի և տա իմաստություն հայ ազգի զավակներին, որպեսզի այս օրհասական պահին գտնեն ճանապարհը միաբանության հանուն փրկության և հաղթանակի:
Արսեն ԲԱԼՈՒՆՑ